Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում երեկ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը:
Պատվավոր ավարի համար միմյանց << քննեցին >> Երևանի << Նոա >> և << Արարատ –Արմենիա >> թիմերը: Սա նրանց գավաթային խաղի եզրափակիչ երկրորդ մրցամարտն էր: Առաջինը տեղի է ունեցել հինգ տարի առաջ ու հաղթել էր << Նոան >> : Կասկածից վեր է, որ վրեժխնդիր լինելու և բարձրագույն պարգևին արժանանալու նպատակով այս անգամ ասպարեզ ելավ << Արարատ – Արմենիան >>: Ցանկությունը իրականություն չդարձավ, քանզի հաղթեց << Նոան >> ՝ 3 : 1 և երկրորդ անգամ տիրացավ պատվաբեր մրցանակին: